Աշխարհի ամենաճանաչված օպերային երգիչներից մեկը` Դմիտրի Խվորոստովսկին իր կյանքի ծանր օրերին՝ բժիշկներն ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ, շնորհակալություն է հայտնել իր բազմահազար երկրպագուներին` ցուցաբերած աջակցության համար: «Սիրելիներս, շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Ձեր բոլոր բարի խոսքերն ու բարեմաղթանքները կպահեմ ինձ հետ ողջ բուժման ընթացքում»,- գրել է նա: